MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Դի Սի Յունայթեդի» հետ։
Հանդիպումը ավարտվել է 2-2 հաշվով։ Հյուրերի կազմում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։
Սելարայանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին՝ դուրս գալով փոխարինման անմիջապես ընդմիջումից հետո։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 26 միավորով 8-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
























































