Հուլիսի 25-ից 31-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է պատանեկան ԱԱ-ին մասնակցող ըմբիշների ցանկը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով։ Մեր երկրի մարզական ապատիվը կպաշտպանեն Արման Հարությունյանը (45 կգ), Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ)։
Ազատ ոճայիններն ԱԱ-ում պայքարը կսկսեն հուլիսի 25-ից։
Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն ավելի քիչ թվով մասնակից կունենան ստուգատեսին։ Հայաստանի հավաքականում ընդգրկվել է 7 ըմբիշ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Արմեն Գևորգյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Անդրանիկ Սեդրակյանը (65 կգ) և Արարատ Վարդերեսյանը (71 կգ)։
Հունահռոմեականներն էլ իրենց մրցելույթները կսկսեն հուլիսի 29-ին։