Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Թիմը հանդես է գալիս Ղազախստանի Առաջին խմբի առաջնությունում: Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ ակումբը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի, իսկ վերադարձից հետո կպատրաստվի գավաթի խաղարկությանը:
Գլխավոր մարզչի պաշտոնում հայ մասնագետը փոխարինել է Ֆաիզուլլա Ուրդաբաևին:

