Էդուարդ Սահակյանը կհեռանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ մարզչից, որը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել ֆեդերացիային։
ArmSport-ը կապ հաստատեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի հետ, որն ասաց հետևյալը․
«Դեռ նման բան չկա, որ լինի, Ձեզ անպայման տեղյակ կպահենք»։