Հավակնորդների մրցաշարում, որն անցկացվում է Մադրիդում, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան 8-րդ տուրում պարտություն կրեց։
Ամերիկացին սև խաղաքարերով պարտվեց իր հայրենակից Հիկարու Նակամուրային։ Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ, Կարուանան 74-րդ քայլում զիջեց մրցակցին։
Այսպիսով, աղյուսակի առաջատար Յան Նեպոմնյաշչին արդեն մեկ միավորով առաջ է Կարուանայից։ 8-րդ տուրում ռուս գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց չինացի Դինգ Լիրենի հետ։
Երկուշաբթի՝ հունիսի 27-ին, 9-րդ տուրում մրցաշարի առաջատարները կխաղան միմյանց հետ։ Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում շախմատիստը ստանում է 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 0,5 միավոր։ Մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Մագնուս Կարլսենի հետ։