Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, որը 18 տարեկանում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է` ներդրել է ողջ ուժերը ոսկե մեդալը նվաճելու համար.
«Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ԵԱ-ի ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Այո առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը, սա իմ նորամուտն էր, բայց ամեն ինչ անում էի, որպեսզի ոսկե մեդալակիր դառնամ, ու ես արեցի դա»,- ասել է Նազարյանն ու պատմել, թե հայրն իրեն ինչ է ասել.
«Նա ինձ ասաց` «Դու հաղթող ես: Մի’ անհանգստացիր: Պարզապես գոտեմարտիր: Արա այն, ինչ կարող ես ու երբեք մի հանձնվիր` մինչև վերջին վայրկյանը: Ըմբշամարտի գոտեմարտերը պատերազմ են»:
The future is bright for NAZARYAN (BUL)!! He takes the gold at 55kg! 🔥🏅
— United World Wrestling (@wrestling) February 11, 2020
.#uww #unitedworldwrestling #wrestling #olympicwrestling #wrestle #wrestler #koshti #کشتی #борьба pic.twitter.com/x3ShubNYCj
Հիշեցնենք` Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակիցը 55 կգ քաշայինների եզրափակչում 7:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: