Երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ին, կայացավ Ազգերի լիգայի Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է խորվաթների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլն իր հաշվին գրանցեց Լուկա Մոդրիչը (11 մ)։
Այս խաղից հետո Ֆրանսիան խմբում 2 միավորով զբաղեցնում է վերջին տեղը՝ 7 միավորով հետ մնալով առաջատար Դանիայից՝ կորցնելով փլեյ-օֆֆի ուղեգրի հնարավորությունները։
Այսպիսով, Ֆրանսիան կորցրեց Ազգերի լիգայի չեմպիոնի կոչումը պաշտպանելու հնարավորությունը։ Բացի այդ, ֆրանսիացիները 4 միավորով երրորդ տեղում ընթացող Ավստրիային պարտվելու դեպքում B լիգա իջնելու վտանգի տակ են: