«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելու մասին:
21-ամյա խաղացողը հինգ տարվա պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
«Մանչեսթեր Սիթին» Հոլանդի տրանսֆերը գնել է Դորտմունդի «Բորուսիայից»՝ 75 միլիոն եվրոյով։
2021/22 մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն ակումբային մակարդակով անցկացրած 30 խաղում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

























































