Հայաստան-Ֆրանսիա խաղից հետո իր տպավորություններով կիսվեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սիլվեյն Ռիփոլը։
«Առաջին կեսում կարողանում էինք գնդակը վերահսկել այն գոտիներում, որտեղ ցանկանում էինք։ Դուք բավականին լավ թիմ ունեք, որը լավ տպավորություն թողեց։
Հայաստանի հավաքականից կառանձնացնեմ Ժիրայր Շաղոյանին, Նարեկ Գրիգորյանին և Միքայել Միրզոյանին։ Խաղի ընթացքում մի քանի անգամ դիրքային փոփոխություններ կատարեցինք, ինչը նպաստեց մեր վերջնական հաջողությանը։
Հայաստանի հավաքականը առաջին խաղի համեմատ բավականին մեծ առաջընթաց էր գրանցել»,- նշեց Ռիփոլը։