Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ Մորատան կարող է դառնալ «Արսենալի» խաղացող։ Միևնույն ժամանակ, թուրինցիները չեն պատրաստվում գնել հարձակվողին: Նախորդ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Յուվենտուսում»։
Marca-ն ավելի վաղ հայտնել էր, որ թուրինյան ակումբը տեղելացրել էր 29-ամյա հարձակվողին, որ չեն գնի նրա ամբողջական տրանսֆերը»: «Յուվենտուսը» Մորատային վարձակալել էր երկու տարի առաջ։
Այժմ իսպանացին պետք է վերադառնա Մադրիդի «Ատլետիկո», սակայն նա ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Մադրիդցիների հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
























































