«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»: Միաժամանակ, անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել խաղացողից առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց։
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
























































