Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կարիերայի ընթացքում սահմանած ռեկորդների մասին.
«Ռեկորդներն իրենք են գալիս ինձ մոտ: Ես նրանց չեմ հետապնդում։ Հաճելի է.․․
Ես մնում եմ քրտնաջան աշխատանքով մոտիվացված: Ես սիրում եմ այս խաղի կիրքը: Իհարկե, այդ ճանապարհին ինձ օգնում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու թիմակիցները։ Ես գնահատում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում են Կրիշտիանուին։
Այս ակումբի կազմում գոլեր խփելը միշտ էլ հաճելի է: Երբ դա հեթ-տրիկ է, դա էլ ավելի հաճելի է»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին ակումբի մամուլի ծառայությունը։
























































