«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը չի կարողանում համաձայնության գալ 17-ամյա ֆուտբոլիստի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: Գավիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Բավարիան»:
Գավին ավարտված մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում 47 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Գավին հրավիրվել է նաև Իսպանիայի հավաքական, որի կազմում 6 հանդիպման է մասնակցել:
























































