Կիսապաշտպան Ժորժինյոն, ով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», ամռանը կլքի ակումբը։ Լոնդոնյան ակումբը բաց կթողնի խաղացողին, եթե առաջարկ ստանա: Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
30-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն կա իտալական ակումբների կողմից։ Մասնավորապես, Ժորժինյոյի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Այս մրցաշրջանում Ժորժինյոն իր թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիտի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
























































