Ռեյնջերսի գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնխորստը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Այնտրախտից» կրած պարտությունը (1-1, 4-5 11մ):
«Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար. 11 մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է, այսօր ուղղակի մեր օրը չէր։ Խաղը շատ ծանր էր։
Ցավալի է, քանի որ մենք շատ մոտ էինք տիտղոսին: Եթե հաղթես՝ հիշողություն կյանքի համար, եթե զիջես, քեզ մնում է պարտության դառնությունը:
Ֆիզիկապես դժվար էր. Ֆուտբոլիստները խաղադաշտում տվեցին իրենց ողջ ուժերը։ Ես ստիպված էի փոխարինումներ կատարել, քանի որ խաղացողները շատ հոգնած էին։ Այնուամենայնիվ, դա վերաբերում է երկու թիմերին էլ»,- վան Բրոնխորստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։