«Լիվերպուլի» կիսապաշտպան և ավագ Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1)՝ կիսվելով առաջնության վերջին խաղում չեմպիոնական մրցավազքից իր սպասելիքներով։
«Այսօր մեր նպատակն էր պայքարել մինչև վերջ։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու: Թիմի կազմը մեծապես փոխվեց, բայց տղաները հիանալի խաղացին։ Նրանք գնացին մինչև վերջ և պարգևատրվեցին։
Այսօր առիթից օգտվեցին այն տղաները, ովքեր վաղուց չէին խաղում։ Պրեմիեր լիգայում անհրաժեշտ է ամբողջ թիմը:
Վերջին տուրում մենք կենտրոնանալու ենք այն ամենի վրա, ինչ պետք է անենք մեր խաղում և հույս ունենք, որ Վիլան մեզ նվեր կմատուցի»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
























































