«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Ազգերի Լիգայի մասին։
«Դա շատ ծիծաղելի նախագիծ է։ Այդ գաղափարը համաշխարհային ֆուտբոլի ինչի՞ն է պետք։ Առանց այդ էլ ֆուտբոլիստները մրցաշրջանի ընթացքում բավականին շատ հանդիպումներ են անցկացնում։
Այդ հանդիպումները չունեն ոչ մի կարևոր նշանակություն, և սխալ է ֆուտբոլիստներին լրացուցիչ ծանրաբեռնվածության ենթարկելը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
























































