«Լայպցիգի» կիսապաշտպան Թայլեր Ադամսը մեկնաբանել է «Ռեյնջերսի» նկատմամբ հաղթանակը (1-0) Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում․
«Մենք հասկանում ենք, որ աշխատանքի միայն կեսն է արված։ Այժմ մենք պետք է պահպանենք կենտրոնացումը և մեր մարզավիճակը պատասխան խաղից առաջ:
Մենք արդեն եղել ենք մի քանի գավաթների եզրափակիչներում, բայց եվրագավաթների եզրափակիչ դուրս գալը յուրահատուկ ձեռքբերում կլինի։
Ստացվեց այն խաղերից մեկը, որտեղ պետք էր ավելի խորքից խաղալ. հյուրերը հստակ ձեռագիր ունեին, նրանց դեմ դժվար էր, բայց մենք հասանք ցանկալի արդյունքի։ Անխելինոյի գոլը հրաշալի էր»,- մեջբերում է Ադամսին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Անխելինոյի գոլը․