ՈւԵՖԱ-ն կկարողանա պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ, փոխանցում է La Gazzetta dello Sport -ը:
Մադրիդի դատարանի նոր դատավոր Սոֆյա Գիլը չեղյալ է համարել իր նախորդ պաշտոնյայի որոշումը, որն արգելում էր ՈւԵՖԱ-ին տույժեր կիրառել Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ՝ Սուպերլիգայի ստեղծման համար:
Դատավարությունը կշարունակվի հունիսի 14-ին կողմերի մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը։
ՈւԵՖԱ-ն նախկինում կարճել էր Սուպերլիգայի հիմնադիրների՝ «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» դեմ գործը, ինչպես նաև դրամական պահանջները Սուպերլիգան լքած թիմերի դեմ։