«Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալեքսանդր Ստորոժուկը ՌՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղից հետո (0:2) պատմել է, թե որքան իրատեսական է հաջորդ տուրում Էդուարդ Սպերցյանին տեսնել «Ցլերի» հիմնական կազմում։
«Գազինսկի, Չեռնիկով․․․ նրանք դեղին քարտեր ունեն. մնացածը սպասում են բժշկական եզրակացության։ Սպերցյանն ու Իոնովը, հավանաբար, շուտով չէ, որ կմիանան հիմնական կազմին»,- Ստորոժուկի խոսքերն է մեջբերում «Կռիլյա Սովետովի» մամուլի ծառայությունը։
«Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ. ամեն օր մեզ մոտ ինչ-որ մեկը դուրս է մնում կազմից՝ հաշվի առնելով դեղին և կարմիր քարտերը։
Մենք գործնականում հավաքել էինք այն տղաներին, որոնց ունեինք մեր տրամադրության տակ»,- ասել է մարզիչը Սամարայում կայացած խաղի վերաբերյալ։