Այսօր՝ ապրիլի 17-ին, Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում ՊՍՎ-ն 2021/2022 մրցաշրջանի Նիդեռլանդների գավաթի խաղարկության եզրափակչում մրցեց «Այաքսի» հետ։
Էյնդհովենի թիմը հաղթեց 2։1 հաշվով։
23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ամստերդամյան թիմի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։ 48-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի կիսապաշտպան Էրիկ Գուտյերեսը։ Երկու րոպե անց ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն խփեց հաղթական գնդակը։
Նշենք, որ Նիդեռլանդների գավաթի խաղարկությունում ՊՍՎ-ի այս հաղթանակը 10-րդն էր։ «Այաքսը» 20 անգամ է դարձել գավաթակիր։