«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է IL Tempo-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ, սակայն վերջինս մերժել է անգլիական գրանդի առաջարկը։
Ըստ աղբյուրի՝ որոշման պատճառն այն է եղել, որ մանկունիանցիները հաջորդ մրցաշրջանում կարող է չմասնակցեն Չեմպիոնների Լիգային։ Սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։
Փարիզցիները պատրաստ են Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց հռոմեացիներին վճարել 75 միլիոն եվրո։