«Ռեյնջերսի» աջ պաշտպան Ջեյմս Տավերնիերը Եվրոպա լիգայի (ՈՒԵՖԱ) լավագույն ռմբարկուներից մեկն է:
Երկրորդ տեղում «Օլիմպիկի» հարձակվող Տոկո էկամբին է, լավագույն եռյակը եզրափակում է «Պորտուի» հարձակվող Գալենոն։ Բոլոր խաղացողներն էլ ունեն 6 գոլ և 2 գոլային փոխանցում։
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների արդյունքներով «ՌԲ Լայպցիգ»-«Ռեյնջերս» և «Այնտրախտ»-«Վեստ Հեմ» զույգերը կխաղան Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչում։
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 28-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին։