Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարություն է հրապարակել, որում բացատրում է՝ ինչու է մերժվել Ռուսաստանի բողոքարկումմը իր թիմերի վրայից միջազգային մրցաշարերի արգելքը ժամանակավորապես հանելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այս կերպ Ռուսաստանի հավաքականը զրկվեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերին մասնակցելու իրավունքից։
Ինչպես երևում է՝ CAS-ը որոշում է կայացրել՝ հիմնվելով Ռուսաստանի հավաքականի մրցակիցների՝ Լեհաստանի, Շվեդիայի ու Չեխիայի դիրքորոշման վրա․ «Ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանի թիմերն օրինական շահագրգռվածություն ունեն ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու։
Մյուս կողմից, բողոքարկման բաժնի պետը համաձայն է ՖԻՖԱ-ի հետ այն առումով, որ կազմակերպությունն անվիճելի շահագրգռվածություն ունի իր մրցաշարերի անխափան գործունեության ու արդարության պահպանման և ապահովման հարցում։
Լեհաստանի, Շվեդիայի ու Չեխիայի ֆուտբոլային միությունները հրապարակավ հայտարարել էին Ռուսաստանի դեմ չխաղալու իրենց որոշման մասին։ Այլ խոսքով ասած՝ եթե Ռուսաստանի հավաքականին թույլատրվեր խաղալ, նրանց մրցակիցները կզրկվեին խաղից, և խաղերը նույնիսկ չէին կայանա։ ՖԻՖԱ-ի մրցումների ամբողջականությունը լիովին կխաթարվեր»,- ասվում է CAS-ի հայտարարության մեջ։