«Ռոստովը» պայմանագիր է կնքել թիմի սան Դանիլ Դուրյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստը, ով ապրիլի 13-ին կդառնա 17 տարեկան, ստորագրեց իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Պայմանագրի պայմանները չեն հաղորդվում։
«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքելու «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ։ Ես մեծացել եմ այս քաղաքում, սիրում եմ այս ակումբը։ Ես երախտապարտ եմ իմ մարզիչներ Անդրեյ Հակոբյանցին և Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Աբրոսկինին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար և շարունակում են անել։ Մենք կանգ չենք առնում կնքված պայմանագրով, այլ անցնում ենք «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ բարձունքների նվաճմանը»,- մեկնաբանել է Դուրյանը պայմանագրի ստորագրումը։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է UFL-2-ի 16 հանդիպման: