Ասամոա Գյանը կիսվել է իր հիշողություններով այն մասին, թե ինչպես է Լուիս Սուարեսը ձեռքով խաղացել 2010 թվականի Աշխարհի առաջնությունում:
Քառորդ եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակում Սուարեսը ձեռքերով հեռացրեց գնդակը, որը մոտ էր Ուրուգվայի հավաքականի դարպասում հայտնվելուն։ Մրցավարը հարձակվողին կարմիր քարտ ցույց տվեց և 11 մետրանոց նշանակեց Գանայի հավաքականի օգտին։ Գյանը վրիպեց 11 մետրանոցից, իսկ հետո Ուրուգվայը հաղթեց 11-մետրանոց հարվածաշարում։
«Հիշում եմ «Սանդերլենդ»-«Լիվերպուլ» խաղը. այդ օրը մենք խաղում էինք տանը, և բոլոր խաղացողները սեղմեցին ձեռքերը։ Ես ուզում էի հարվածել Սուարեսին, քանի որ այն, ինչ մարդիկ ասում էին, տպավորվել էր իմ գլխում:
Այն ժամանակ ես միամիտ էի, բայց երբ ավելի ուշ մտածեցի այդ մասին, հասկացա, որ պետք է թողնեմ այս իրավիճակը, քանի որ ես նույնը կանեի, եթե լինեի նրա փոխարեն»,- Peace FM-ին ասել է Գանայի հավաքականի նախկին հարձակվողը: