ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացառել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականին կփոխարինի Իտալիան:
«Եկեք լուրջ լինենք, խնդրում եմ։ Երբ մենք խոսում ենք երկամյա Աշխարհի առաջնության մասին, դա նրանից էր, որ անհավանական մրցակցություն կա: Իտալիան գրեթե միշտ մասնակցել է, այլ երկրներ ցանկանում են ավելի հաճախ մասնակցել, և կարևոր է՝ ավելի շատ հնարավորություն տալ այլ երկրներին։
Ես մտածում եմ այն մասին, ինչ զգացել եմ որպես երեխա, և ցավում եմ, որ այսօր մյուս երեխաները չեն կարող դա զգալ:
Այս պառակտված աշխարհում կարևոր է միավորվելու և միասին սպորտով զբաղվելու ավելի շատ հնարավորություններ ունենալ: Հիմա լավագույն խաղացողները խաղում են լավագույն լիգաներում, իսկ մնացած բոլորը կտրված են»,- ասել է Ինֆանտինոն։