«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։ Աբրահամը նշել է, որ տեղափոխվել է «Ռոմա» հենց Յուրահատուկի հետ աշխատելու հնարավորության պատճառով։
«Մոուրինյուի հետ համագործակցությունը հիմնական պատճառներից մեկն էր, որ որոշեցի տեղափոխվել «Ռոմա»: Ի սկզբանե ցանկանում էի մնալ Անգլիայում, առաջարկներ ունեի տարբեր թիմերից։
Բոլորը գիտեն, թե ով է Մոուրինյուն. ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Նա գիտի, թե ինչպես մոտիվացնել խաղացողներին և մեզ ավելի լավը դարձնել:
Ժոզեն օգնում է ինձ զարգանալ։ Նրա ղեկավարությամբ սկսում եմ ցույց տալ իմ առավելագույնը։ Երբ ես զգում եմ, որ բավականաչափ աշխատել եմ, նա ինձ ասում է, որ պետք է ավելին անեմ»,- մեջբերում է Աբրահամին TalkSpoert-ը։























































