Իտալական Ա Սերիայի 31-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ:
Խաղում գոլեր չգրանցվեցին:
Այս ոչ-ոքիից հետո միլանյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 67 միավորով և մեկ միավոր է գերազանցում «Նապոլիին»:
«Բոլոնյան» 34 միավորով 12-րդն է:























































