«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյեռոն արձագանքել է այն փաստին, որ ֆուտբոլային հանրությունն իրեն համեմատում է «Ծեր սինյորայի» նորեկ Դուշան Վլահովիչի հետ։
«Վլահովիչը Վլահովիչն է։ Նա ինձնից բավականին բարձրահասակ է, ինձնից բավականին՝ մեծ, բայց նա իմ պես գեղեցիկ չէ (ծիծաղում է՝ հեղ․)։
Վլահովիչը հարձակվողի այլ տեսակ է, դասական «9» համար, բայց նա հիասքանչ է խաղի մյուս բոլոր էլեմենտնտներում։ Ամենալավն եմ մաղթում նրան կարիերայում»,- Դել Պյեռոյի խոսքերն է փոխանցում News Beezer-ը։























































