«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր թիմին ֆավորիտ չի համարում Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության համար․
«Ինտերը» առաջվա պես ֆավորիտներից մեկն է մնում, գոնե՝ մինչև «Յուվենտուսի» դեմ խաղը։ Ակնհայտ է, որ «Միլանի» գործերը շատ լավ են ընթանում, ինչպես՝ «Նապոլիինը»։ Ես կարծում եմ՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունն այս 3 թիմերից մեկը կնվաճի»,- ասել է Ալեգրին։
Ալեգրին ընդգծել է՝ իրենց համար դժվար կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել․ «Այդուհանդերձ, առաջնությունում դեռ շատ միավորներ կխաղարկվեն, և մենք պետք է պահպանենք կենտրոնացումը։ Բարեբախտաբար, «Ինտերի» դեմ խաղին ֆուտբոլիստներըն իրենց են հոգեբանորեն պատրաստվոմ, ես նրանց լրացուցիչ մոտիվացնելու կարիք չունեմ։























































