Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կարող է շարունակել MLS-ում, հայտնում է լրագող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, 35-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»։ Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» որոշել է չերկարաձգել պայմանագիրը Սուարեսի հետ։ Այս կերպ, Սուարեսն ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակում տեղափոխվել ամերիկյան ակումբ։
Հիշեցնենք՝ Սուարեսը 2020 թվականից է հանդես գալիս «Ատլետիկոյում», ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից» 7 մն եվրոյի դիմաց։
























































