«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սևիլիայի» հետ կայանալիք խաղի մասին․
«Մեզ համար դա եզրափակիչ է։ Մենք հնարավորություն ունենք բարձրանալու երկրորդ հորիզոնականը։ Սա մեզ ցույց տալու հնարավորություն է։ «Սևիլիայում» հիմա լավագույն ժամանակները չեն, բայց նրանք շատ ուժեղ թիմ ունեն։ Ես հպարտանում եմ Լոպետեգիով։ Նա լավ է կատարում իր աշխատանքն այս ակումբում։
Մենք խաղում ենք տանը, մեզ անհրաժեշտ է մեր երկրպագուների աջակցությունը։ Հուսով եմ՝ մարզադաշտում հիանալի մթնոլորտ կլինի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնա» — «Սևիլիա» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 3-ին, և կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































