Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները.
Բրազիլիան ընդգրկվել է Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հետ նույն խմբում։
«Սա մահվան խումբ չէ, բայց նաև կյանքի խումբ էլ չէ: Ամեն ինչ նույնն է, ինչ 2018 թվականի Աշխարհի առաջնությունում. միակ բանը, որ պակասում է, Կոստա Ռիկան է։
Մեր խմբում ունենք Շվեյցարիան ու Սերբիան, որոնք ընտրական փուլում հաղթեցին Իտալիային ու Պորտուգալիային, և Կամերունին, որը շատ ուժեղ է Աֆրիկայում։ Մենք պետք է կենտրոնանանք սեփական խաղի վրա»,- մեջբերում է Տիտեին AS-ը։
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Բրազիլիան, Սերբիան և Շվեյցարիան կրկին նույն խմբում են: Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո այս թիմերը հայտնվեցին G խմբում։ Նույն թիմերը չորս տարի առաջ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում հանդես էին գալիս նույն քառյակում։