Բելգիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Բիրշոտին»։
Հյուրերի կազմում 61-րդ րոպեին խաղադաշտ մտավ Սարգիս Ադամյանը։
Վնասվածքից ապաքինվելուց հետո Սարգիսն անցկացրեց առաջին հանդիպումը։
«Բրյուգեն» 69 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` երկու միավոր զիջելով «Ռոյալ Յունիոնին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։