ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին հայտնում է as.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ Դեյվիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամին» պատրաստ է ֆինանսապես շահավետ առաջարկ անել Մեսսիին։ Ամերիկյան ակումբում գիտեն, որ իրենց համար դժվար կլինի համոզել Լեոյին, սակայն մտադիր են փորձել դա անել ամռանը։
Եթե Մեսսին որոշի հեռանալ ՊՍԺ-ից, փարիզցիները ցանկանում են որպես նրա փոխարինող ձեռք բերել «Լիվերպուլի» խաղացող Մոհամեդ Սալահին, ով չի կարող համաձայնության գալ «կարմիրների» հետ նոր պայմանագրի շուրջ։
























































