«Միլանը» Puma-ի հետ միասին ներկայացրել է մարզահագուստի նոր հավաքակածուն՝ համագործակցելով իտալական «սթրիթ սթայլ» ոճի հայտնի ապրանքանիշ NEMEN-ի հետ։
««Միլանի» համար՝ մի ակումբի, որը ոճ, նորաձևություն և նորարարություն բառերի հոմանիշն է, ստեղծած նոր հավաքածուն հիանալի կերպով արտացոլում է այս արժեքները՝ ներառելով ոճային դիզայն՝ ոգեշնչված խաղադաշտից դուրս ֆուտբոլային նորաձևության մշակույթով, և նորարարական նյութեր»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում։
«Միլանը» նոր մարզահագուստը կներկայացնի ապրիլի 4-ին՝ «Բոլոնյայի» դեմ խաղում։
























































