«Նոայի» մարզչական շտաբին է միացել 48-ամյա մոլդովացի մասնագետ Օլեգ Բեժենարը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք`«Նոայի» գլխավոր մարզիչն Իգոր Պիկուշչակն է, իսկ նրա օգնականը` Վադիմ Բորեցը:
«Նոան» առաջնության աշնանային հատվածից հետո ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 15 տուրից հետո վաստակած 24 միավորով: