Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Կական, ով նախկինում հանդես է եկել իտալական «Միլանում», կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի վերաբերյալ։
«Ցավում եմ, որ Իտալիան բաց է թողնում նման մրցաշարը, Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի ամոթ է և դա ազդանշան է իտալական ֆուտբոլի համար»,- Կակայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարտի 25-ին կայացավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Իտալիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Դիմակայությունն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ մակեդոնացիների։
Այսպիսով, իտալացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ բաց են թողնում Աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ։ Հյուսիսային Մակեդոնիան ընտրական մրցաշարի եզրափակչում հանդիպեց Պորտուգալիայի հետ և պարտվեց 0-2 հաշվով։























































