Կիևի «Դինամոն» մի շարք հանդիպումներ կանցկացնի Եվրոպայի թոփ ակումբների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի ղեկավարության աջակցությամբ «Դինամոն» միջազգային բարեգործական առաքելության շրջանակում կանցկացնի մի շարք ընկերական խաղեր։
«Դինամոյի» հանդիպումները եվրոպական ակումբների հետ նախատեսված են 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին՝ Դորտմունդի «Բորուսիայի», «Ստյաուայի», «Լեգիայի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Միլանի», «Բենֆիկայի», «Այաքսի», «Սպորտինգի», «Բազելի» հետ։
Ուկրաինայի չեմպիոնի մասնակցությամբ այս բոլոր հանդիպումները կանցկացվեն «Հանուն Խաղաղության» կարգախոսով։ Այս հանդիպումների նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին և միջոցներ հավաքել տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։