Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Օդիոն Իգալոն պատմել է, թե ինչպես է ստացվել իր տեղափոխությունը անգլիական գրանդ.
«Շանհայի ժամանակով երեկոյան 11-ին գործակալս զանգահարեց ու ասաց, որ «Յունայթեդը» ցանկանում է վարձակալել իմ տրանսֆերը: Այդ ժամին ես սկսեցի աջ ու ձախ վազել, փնտրում էր թարգմանիչ, որ վազեի ղեկավարության սենյակ և ասեի, որ ամեն ինչ անեն, որ ես տեղափոխվեմ Անգլիա: Այդպես սկսվեցին բանակցությունները, և ես ամբողջ գիշեր չքնեցի, քանի որ մի քանի ժամ էր մնացել տրանսֆերային պատուհանի փակմանը: Ուրիշ ակումբներից ևս առաջարկներ եղան, բայց ես ասացի, որ «Մանչեսթեր» եմ ուզում:
Գործակալս ասեց, որ անգլիական թիմում աշխատավարձս նվազելու է, իսկ ես ասացի, որ դա ինձ համար նշանակություն չունի. ես ուզում էի տեղափոխվել»,-պատմել է Իգալոն: