«Շանհայ Շենհուայի» հարձակվող Օդիոն Իգալոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն ՝ 31-ամյա նիգերիացին շուտով կդառնա «Ռիադի Ալ-Շաբաբի» խաղացող:
Նիգերիացի հարձակվողը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: