Երևանի «Փյունիկը» փետրվարի 6-ից 20-ը կանցկացնի իր երկրորդ ուսումնամարզական հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ հավաքը անցկացվելու է թուրքական Բելեկ քաղաքում: Դրա ընթացքում երևանյան թիմը կանցկացնի մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ առաջին հավաքը «Փյունիկը» անցկացրել էր թուրքական Ալանիա քաղաքում:
Ձեզ ենք ներկայացնում Ալանիայի հավաքի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները.
Հունվարի 26`«Ալեքսանդրիա» 5-2 «Փյունիկ»
Հունվարի 29`«Լևսկի» 3-2 «Փյունիկ»
Փետրվարի 1`«Վիտոշա» 1-1 «Փյունիկ»