«Բարսելոնան» պատրաստ չէ գնել վինգեր Ադամ Տրաորեի տրանսֆերը։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
«Բարսան» կարող է կազմակերպել «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 30 միլիոն եվրոյով։ Միաժամանակ հայտնի է, որ կատալոնյան ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Տրաորեն հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Բարսելոնա»: Նա հասցրել է անցկացնել 6 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 4 արդյունավետ փոխանցում։




























































