«Վոլվերհեմփթոնի» հարձակվող Ադամ Տրաորեն կարող է մոտ ապագայում տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Football-espana-ն:
Ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Հաղորդվում է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անձամբ է հետաքրքրված 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ:
Տրաորեի տրանսֆերային գնահատված արժեքը 50-60 միլիոն եվրո է: