Մյունխենի «Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել «Վոլվերհեմփթոնի» հարձակվող Ադամ Տրորեին: Այս մասին տեղեկացնում է լրագրող Դունկան Քլասին:
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել նաև «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին: