Տարեսկզբին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կկնքի կոտդիվուարցի հարձակվող Ամադ Տրաորեի հետ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Մանկունիանցիները մինչեւ 40 միլիոն ֆունտ կվճարեն Տրաորեի համար, ում ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր էր դեռ հոկտեմբերին, բայց «Վուլվերհեմփթոնի» ղեկավարությունը որոշել էր թիմում պահել ֆուտբոլիստին: