ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետությունը պատրաստ է արևմտյան պատժամիջոցների։
Սակայն սպորտի, լրատվամիջոցների և մշակույթի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցները, ըստ նրա, անսպասելի էին Կրեմլի համար։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ռուս մարզիկներին, ակումբներին և թիմերին արգելվել է մասնակցել բազմաթիվ մարզաձևերի միջազգային մրցումների։
«Ռուսաստանը պատրաստ էր պատժամիջոցների, բայց Մոսկվան չէր սպասում, որ դրանք կկիրառվեն մարզիկների, լրագրողների, մշակութային ոլորտի ներկայացուցիչների դեմ», — մեջբերում է Լավրովին Sport24-ը։