Իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստ է խաղալ մինչև 50 տարեկանը։ Այս մասին հայտնել է նրա գործակալ Սիլվանո Մարտինան։
Հիշեցնենք, որ Բուֆոնը վերջերս նոր պայմանագիր է կնքել «Պարմայի» հետ։ Ջիջին այժմ 44 տարեկան է։ «Պարման» հանդես է գալիս Բ Սերիայում:
«Նա այնպես է աշխատում, կարծես ամենևին էլ 44 տարեկան չէ, այլ 10 տարով երիտասարդ։ Բուֆոնը պատրաստ է խաղալ մինչև 50 տարեկան։ Համոզված եմ, որ նա կպահպանի իր մարզավիճակը:
Դժվար է երկարաժամկետ ծրագրեր կազմել, բայց Ջիջին վստահ է։ Նա ունի կիրք, ունի էնտուզիազմ։ Նա օգնում է երիտասարդներին, փորձում է մշտապես ներգրավված լինել թիմի կյանքում»,- մեջբերում է գործակալին Football-italia-ն։
























































