«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան պատասխանել է Ուկրաինայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» խաղացող Վիտալի Միկոլենկոյի՝ իր հասցեին հնչեցրած կոշտ քննադատությանը։
Միկոլենկոն երեկ սուր քննադատության է ենթարկել ռուս ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Ձյուբային՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով։ «Դուք երբեք չեք ներվի»,-գրել է 22-ամյա ուկրաինացի խաղացող։ Մանրամասներն՝ այստեղ։
«Ձյուբա, պատասխանիր այս տղային, նա շատ է խոսում Անգլիայում»,- Instagram-ում գրել է Ձյուբայի հետևորդներից մեկը։
«Նրանք կարող են միայն խոսել»,- պատասխանել է «Զենիթի» 33-ամյա հարձակվողը: